Լրահոս

14.11.2016 23:26


Հրդեհ է բռնկվել օդատար հորանում և հացի փռում

Հրդեհ է բռնկվել օդատար հորանում և հացի փռում

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.19-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի օդատար հորանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել՝ 20.00-ին: Այրվել է 4 գմ օդատար հորանի ներսի ածխացած գոյացությունը:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող հացի փռում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է որ հրդեհը բռնկվել Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 26/3 հասցեում գտնվող հացի փռում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել՝ 16.15-ին: Այրվել է փռի արտադրական հատվածը գույքով (մոտ 60 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը