Լրահոս

24.12.2009 14:02


Կառավարության դիմաց ինքնասպանության փորձ է արել

Կառավարության դիմաց ինքնասպանության փորձ է արել

Այսօր կառավարության դիմաց 60-ին մոտ մի տղամարդ փորձել է ածելիով ինքնասպանություն գործել, կտրել է պարանոցը։ Ականատեսները «7օր»-ին պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ի կողմերում, երբ կառավարության դիմաց հավաքված են եղել սպանված զինծառայողների ծնողներ, օտարման գոտու բնակիչներ և այլ բողոք ունեցող քաղաքացիներ։

«Չորս կողմը մարդիկ էին խմբվել, երբ մոտեցանք փորձում էր երկու կողմից պարանոցը կտրել և կտրեց։ Հետո անմիջապես ոստիկանները մոտեցան և չթողեցին շարունակել, վերցրեցին ձեռքից սուր գործիքը։ Բոլոր անցորդներով խմբվեցինք, խնդրեցինք հիվանդանոց տեղափոխել, սակայն ոստիկանները նրան այդպես էլ բաժանմունք տարան, առանց առաջին օգնություն ցուցաբերելու»,- «7օր»-ին պատմել է ականատեսներից Ստելա Մինասյանը, ապա ավելացրել, որ ինքնասպանության փորձ գործողը անընդհատ նշում էր, որ արդարություն է պահանջում և հաջորդ քայլը կամրջից գցվելը կլինի։

Նշենք, որ ոստիկանությունը, արձագանքելով լրատվամիջոցների հարցումներին, հայտնել է, որ ինքնասպանության փորձ գործած քաղաքացին 60-ամյա Ռուդոլֆ Վարշամի Մինասյանն է, ում մշակած հողի մի մասը հարկադիր վաճառքի է հանվել։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը