Լրահոս

02.11.2010 14:42


Ըստ Ա. Կարապետյանի՝ ԼՂՀ ճանաչումը նման է շանտաժի

Ըստ Ա. Կարապետյանի՝ ԼՂՀ ճանաչումը նման է շանտաժի

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով' ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը պետք է սկսվեր շատ ավելի վաղ, երբ Արցախն իր անկախությունը հռչակեց։ Իսկ այժմ ԼՂՀ ճանաչումը որակական փոփոխությունների չի բերի։

-Եթե որևէ մեկը՝ բացի մեզանից, չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, եթե նույնիսկ Աստանայից հետո էլ դնում ենք, ուղղակի փորձում ենք շանտաժ անել միջազգային հանրությանը, որը, իմ կարծիքով, այս պարագայում վատ հետևանքներ է ունենալու,-«Հայելի» ակումբում ասել է Ա. Կարապետյանը՝ մանրամասնելով, թե այդ շանտաժը տարածաշրջանում կարող է հանգեցնել ապակայունացման և վերջիվերջո՝ պատերազմական գործողությունների վերսկսման։

Նա, սակայն, ԼՂՀ անկախությունն այժմ ճանաչելու «Ժառանգության»՝ որպես ընդդիմության, առաջարկին նորմալ է վերաբերվում, բայց կարծում է, որ պետական շահի տեսանկյունից խորհրդարանում այն քվեարկության չդնելու որոշումը միակ ընկալելի ձևն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը