Լրահոս

24.12.2009 14:10


Ալվարդ Պետրոսյան. «Ես շարքային դաշնակցական եմ և տեղյակ չեմ՝ արդյոք հանդիպե՞լ են, թե՞ ոչ»

Ալվարդ Պետրոսյան. «Ես շարքային դաշնակցական եմ և տեղյակ չեմ՝ արդյոք հանդիպե՞լ են, թե՞ ոչ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ՀԱԿ-ը չի մասնակցի հունվարի 12-ին նախատեսված ՀՅԴ բոլոքի գործողությանը, որովհետև  Դաշնակցությունն իր ցանկացած քայլը համաձայնեցնում է իշխանությունների հետ, իրենց տեղեկություններով էլ երեք դաշնակցական ՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը Սահմանադրական դատարանում հանդիպել են Գագիկ Հարությունյանի հետ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը  պատասխանելով «7օր»-ի հարցին, թե արդյոք այդ տեղեկությունները համպատասխանո՞ւմ են իրականությանը, և ի՞նչ նպատակ ուներ ՍԴ նախագահի հետ հանդիպումը՝ ասել է, թե ինքը շարքային դաշնակցական է և տեղյակ չէ՝ արդյոք հանդիպե՞լ են,թե՞ ոչ։

-Իսկ եթե հանդիպել են, դա՞ ինչ կապ ունի, ինչո՞ւ չէին կարող հանդիպել։ Հայաստանում գործող ամենալուրջ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ինչո՞ւ չպիտի կարողանային, շատ կարևոր ազգային հարցի հետ կապված, Սահմանադրական դատարանի նախագահի հետ հանդիպել։ Ում հետ ուզենան, կարող են հանդիպել,-ասել է նա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը