Լրահոս

02.11.2010 15:09


Արաբները վաճառում են Փոթիի նավահանգիստը

Արաբները վաճառում են Փոթիի նավահանգիստը

Արաբական «Ռաքիա» ընկերությունը, որը հանդիսանում է Փոթի նավահանգստի սեփականատերը, որոշել է վաճառել այն։ Այդ մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։
Վերջինս հայտնել է, որ ընկերությունը մտադիր է նավահանգստի բաժնետոմսերը հանել միջազգային աճուրդի։ "Бизнес Грузия"-ն գրում է, որ արաբական ընկերությունը Փոթիի նավահանգստից դուրս կգա 2011թ.-ին։

Արաբական «Ռաքիա» ընկերությունը 49 տարի ժամկետով նավահանգստի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը(51%) ձեռք էր բերել  2008թ.-ին։

Այս խորագրի վերջին նյութերը