Լրահոս

15.11.2016 15:54


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12.00-ին, Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 19.00-ին, Երևանի Նազարբեկյան փողոցի թիվ 40 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԿԻԱ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 88 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցի և Նորք Մարաշ անցուղու խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի Շահումյան փողոցի թիվ 38 տան դիմաց վրաերթի է ենթարկել ձին հեծած տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Օպել-Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վ. Սարգսյան փողոցի թիվ 29/6 հասցեի դիմաց բախվել է ինքնաշեն և առանց պետհամարանիշի մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը