Լրահոս

15.11.2016 15:57


«ՎԱԶ-2121»-ի վարորդը մահացել է

«ՎԱԶ-2121»-ի վարորդը մահացել է

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի «Մանիշակի ձոր» կոչվող տարածքում 1999 թ. ծնված Արտյոմ Մխոյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը. վարորդը տեղում մահացել է:
Նույն օրը՝ ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «ՎԱԶ-2121»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը