Լրահոս

15.11.2016 20:03


Հայտնաբերվեց ու կալանավորվեց

Հայտնաբերվեց ու կալանավորվեց

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Լանջազատ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Վարդան Բ.-ն, որը նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասի և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով՝ պատժի կրումից խուսափելու համար:
Վարդան Բ.-ն կալանավորված է:

Այս խորագրի վերջին նյութերը