Հ. Աբրահամյան. «Իմ և վարչապետի միջև տարաձայնություններ չկան»
-Այո՛, ես համարում եմ, որ կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարի, Ազգային ժողովն էլ աջակցում է՝ տալով լրացուցիչ լծակներ, որպեսզի հակաճգնաժամային ծրագրերն իրականացվեն,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչ գնահատական է տալիս կառավարության 2009թ. գործունեությանը, մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանը՝ ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
-Կառավարությունը և Ազգային ժողովն աշխատում են շատ սերտորեն։ Լրագրողների կողմից եղել են բազմաթիվ հրապարակումներ, թե տարաձայնություններ կան։ Ասեմ, որ նման տարաձայնություններ չկան։ Բոլորիդ համար հասկանալի է, որ Հանրապետական կուսակցությունն է առաջարկել Տիգրան Սարգսյանին՝ որպես վարչապետ՝ հաշվի առնելով իր պրոֆեսիոնալ ունակությունները,- ավելացրել է ԱԺ խոսնակը՝ նշելով, որ դրական է գնահատում վարչապետի և մի խումբ նախարարների մուտքը ՀՀԿ։
-ՀՀԿ անդամ, գործադիր մարմնի անդամ լինելն ավելի է պարտավորեցնում Տիգրան Սարգսյանին, որ ավելի լավ կառավարի մեր կառավարությունը։
Նրա հաղորդմամբ՝ կուսակցության անդամ լինելը և՛ նախարարների, և՛ Տիգրան Սարգսյանի համար լրացուցիչ պատասխանատվություն է։
-Գտնում եմ, որ իրենք ավելի շատ անելիքներ ունեն իրենց զբաղեցրած պաշտոնում, քան կուսակցությունում,-հավելել է ԱԺ նախագահը։

7or.am