Լրահոս

15.11.2016 23:12


35-ամյա կինը հետախուզվում էր ՔՕ 3 հոդվածների մեղադրանքներով

35-ամյա կինը հետախուզվում էր ՔՕ 3 հոդվածների մեղադրանքներով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ վարչություն է ներկայացել 1981 թ. ծնված Լիլիթ Կ.-ն, որը նոյեմբերի 10-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:

Այս խորագրի վերջին նյութերը