Լրահոս

15.11.2016 16:31


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իգոր Դոդոնին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իգոր Դոդոնին

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Սարգսյանը նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ այդ բարձր պաշտոնում, իսկ Մոլդովայի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն:

Նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի բացահայտմանը և հարաբերությունների զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը