Լրահոս

02.11.2010 14:50


Արամ Կարապետյան. «...Սերժ Սարգսյանը չի ստորագրի»

Արամ Կարապետյան. «...Սերժ Սարգսյանը չի ստորագրի»

Դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ոչ բարենպաստ գործընթացների գրանցման նախադրյալները կան։ Այս կարծիքին է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Նրա կարծիքով՝ Աստանայում կողմերին «Ճանապարհային քարտեզ» կպարտադրվի։

-Բայց, որպես այդպիսին, այդ խիստ ժամանակացույցով քարտեզ, ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրի,-«Հայելի» ակումբում ասել է Ա. Կարապետյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ Մայնդորֆի կամ Աստրախանի օրինակով նման մի փաստաթուղթ այս անգամ էլ ստորագրվի։

Նույն ակումբ հրավիրված ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ կարծիք է հայտնել, թե այս պահին չկան այն նախադրյալները, որ կարող են վկայել «ճանապարհային քարտեզի» կամ որևէ փաստաթուղթի տակ ստորագրություններ դրվելու մասին։

-Այսօր բանակցային գործընթացը չի հասել այն կետին, որտեղ հնարավոր կլինի խոսել կողմերին բավարարող վերջնական փաստաթղթի մասին,-նշել է Ա. Զաքարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը