Լրահոս

09.11.2010 17:14


Ալբերտ Բաղդասարյան. «...պետք է միավորվեն իրար հետ»

Ալբերտ Բաղդասարյան. «...պետք է միավորվեն իրար հետ»

1990-95թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը «7օր»-ին ասել է, որ եթե որևէ մեկը դեռ համարում է, թե Հայաստանում վերջին 15 տարում ընտրություններ եղել են, ու դեռ հույս ունեն, որ առաջիկայում ընտրություններ կլինեն, որտեղ նաև կարևոր է՝ ժողովուրդն ինչի՞ վրա ուշադրություն կդարձնի, ապա դա զուտ կարող է հետաքրքրասիրությունից ելնելով՝ զրույցի թեմա դառնալ։

-Ժողովուրդը Հայաստանում կուզենար ազատ, արդար, դեմոկրատական երկիր, իր իրավունքների պաշտպանությանբ իշխանություն։ Եթե դրանք չկան, ընտրությունները, որպես այդպիսին, չեն կայացել,-ասել է Ա. Բաղդասարյանը:

-Այն մարդիկ, այն ուժերը, որոնք հասկացել են, որ այս համակարգով Հայաստանում որևէ ընտրություն, որևէ ժողովրդավարության նշույլ իսկ չի կարող կայանալ, պետք է միավորվեն իրար հետ և հասկանան՝ ի՞նչ քայլեր ի՞նչ հերթականությամբ անել։ Ես առաջարկություններ արել եմ՝ ժամանակավոր, անցումային փուլի իշխանություն՝ 2-2,5 տարով։ Այդ թեմայի շուրջ եթե կհավաքվեն, և 2-2,5 տարում կընդունեն նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, կանցկացնեն առնվազն 3 ընտրություն, որ այս կեղծիքների մեխանիզմը վերջապես ջարդեն, և 2,5 տարի հետո անցնեն նորմալ կյանքի ցիկլին՝ 4 կամ 5 տարին մեկ ընտրությունների ցիկլին, այդ ժամանակ մենք կարող ենք խոսել դեմոկրատիայից, արդար ընտրություններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը