Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը 2009թ. բնութագրել է որպես «այո»-ի և «ոչ»-ի խաչմերուկ։ Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին թե՛ «այո», թե՛ «ոչ» ասողները չեն կարողանում հիմնավորել, թե ինչո՞ւ են այդպես ասում։
-Կան իսկապես «այո» ասողներ, որոնք համոզված են դրանում և իսկապես «ոչ» ասողներեր, որոնք համոզված են իրենց համոզմունքի մեջ։ Ես կարծում են, որ ճշմարտությունը այդ երկուսի մեջտեղում է։ Վատն այն է, որ քննարկում չի լինում։ Անկախության այս 20-ամյա շրջանում ես չեմ տեսել, որ քաղաքական դաշտում հակադիր քաղաքական դիրքորոշումներ ունեցող, բայց միտք ունեցող այրերը նստեն, ազգի համար շատ կարևորագույն խնդիրներ լուծեն,-ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ըստ իրեն՝ արձանագրություններն արդոք կվավերացվե՞ն և կբացվի՞ հայ-թուրքկան սահմանը՝ Ալվարդ Պետրոսյանն ասել է, թե այդ սահմանն ի վերջո կբացվի ։
-Չի կարող հավիտենական փակ լինել, բայց այնպիսի տպավորություն ունեմ, թե բոլորն ուզում են, որ առայժմ չվավերացվեն այդ արձանագրությունները, և իմ զգացողությունը, բնազդով կարծում եմ, ճիշտ է, որ մի քիչ էլ հետաձգվի,-հավելել է նա։
2009թ. «այո»–ի և «ոչ»–ի խաչմերո՞ւկ էր

7or.am