Լրահոս

16.11.2016 08:25


Արտակարգ դեպք Գյումրիում. Փրկել են 50-ամյա տղամարդու, ով քրոջ տանը փորձել էր ինքնասպան լինել

Արտակարգ դեպք Գյումրիում. Փրկել են 50-ամյա տղամարդու, ով քրոջ տանը փորձել էր ինքնասպան լինել

նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:05-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչություն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 231 -166 տնակի բնակիչը, ըստ Կումայրիի բաժին ահազանգած քաղաքացիների հայտարարության՝ տևական ժամանակ է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փրկարարները նախ բացել են դարպասները, այնուհետև հատուկ տեխնիկայի գործադրմամբ բացել են տնակի դուռը: Խոհանոցում՝ հատակին ընկած, հայտնաբերել են տանտիրոջը՝ 50-ամյա Հրաչ Շախբազյանին:

Հ. Շախբազյանին փրկարարների օգնությամբ տեղափոխել են հիվանդանոց:

Հ. Շախբազյանը ինքնասպանություն գործելու նպատակով կտրել է ձախ թևի արմունկի հատվածի երակը, իսկ տնակը, որտեղ նրան հայտնաբերել են, պատկանում է իր քրոջը: Հ. Շախբազյանը ամուրի է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը