Լրահոս

02.11.2010 15:27


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը' Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին' մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Սերժ Սարգսյանը և դեսպան Սլոանը երկուստեք ընդգծել են Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը: Հայ-կանադական հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցները կարևորել են նաև կանադահայ համայնքի դերը:

Դեսպանը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես' ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում հայ-կանադական արդյունավետ փոխգործակցության մասին: Նա Հանրապետության ղեկավարին վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը' իր պաշտոնավարման ընթացքում հայ-կանադական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը