Լրահոս

16.11.2016 12:07


Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80մ:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը