Լրահոս

02.11.2010 15:32


ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն ձգտում են քաղաքական մեծամասնության

ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն ձգտում են քաղաքական մեծամասնության

«ՀՀԿ-ն ընտրություններին միայնա՞կ կգնա, թե՞ կմիավորվի այլ ուժի հետ» հարցին ի պատասխան' ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, թե նման իրողություններն ուղղորդում է քաղաքական տվյալ պահը, և այդ միացումներն ինքնանպատակ չեն։

-Սկզբունքորեն մենք այդքան էլ հակված չենք դաշինքներով գնալ, նամանավանդ, դաշինքների իրողությունը մեր հայաստանյան քաղաքական դաշտում այնքան էլ մեծ արդյունավետություն չի ունենում։ Ավելի շատ հակված ենք համաձայնեցված այն քաղաքական ուժերի հետ համագործակցել, որոնք ժողովրդի քվեն ստացել են։ Այսինքն՝ ընտրությունից հետո,-ասել է Գ. Սահակյանը։

Անդրադառնալով ԲՀԿ նախագահի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընտրություններին մտադիր է «50+1%» ձայն հավաքել, Գ. Սահակյանն ասել է.

-Եթե նա ասեր 30+1%, խոսակցություն չէ՞ր լինի։ Ես դա դիտարկում եմ այսպես. ցանկացած քաղաքական ուժ, մասնավորապես ԲՀԿ-ն, որը բավական քաղաքական ռեզերվ ունի, պետք է ձգտի առավելագույնը ստանալ։ Այդ հայտարարությունը պետք է ընդունել հենց այդպես, որ թիմը նախապատրաստվում է առավելագույն ձայներ ստանալ, ինչպես նաև ՀՀԿ-ն է պատրաստվում առավելագույն ձայներ ստանալ։ Ձայն տվողը ժողովուրդն է։ Նման տիպի փիլիսոփայությունը ձևավորվում է նրանով, որ ՀՀԿ-ն նորից քաղաքական բացարձակ մեծամասնություն կլինի։ Համենայնդեպս, մենք  դրան ենք ձգտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը