Լրահոս

16.11.2016 13:12


Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի գետը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի գետը

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11.18-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում՝ «Միրհավ» հյուրանոցի մոտակայքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ետևի անվադողերով թեքվել դեպի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Mercedes E» մակնիշի 34 DQ 251 պետհամարանիշով (վարորդ՝ 1979 թ. ծնված Հ. Լ.) ավտոմեքենան. տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը