Լրահոս

16.11.2016 13:15


Համատեղ ընդլայնված նիստ՝ Տաթևի վանական համալիրի թեմայով

Համատեղ ընդլայնված նիստ՝ Տաթևի վանական համալիրի թեմայով

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կայացավ Տաթևի վանական համալիրի հիմնախնդիրներին նվիրված՝ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ընդլայնված նիստը, որին խորհրդի անդամներից զատ հրավիրված էին և մասնակցում էին մշակույթի նախարարության, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» («Իդեա») հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավարը, ինչպես նաև ոլորտի փորձառու մասնագետները:

Տաթևի վանական համալիրի հիմնախնդիրների վերաբերյալ այդ ընդգրկուն քննարկմանը նախորդել էր դեռևս հոկտեմբերի 21-ին տեղում՝ Տաթևի համալիրում տեղի ունեցած մասնագիտական քննարկումը:

Նոյեմբերի 15-ի նիստը վարում էր կոմիտեի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետ Նարեկ Սարգսյանը:

Քննարկման դրված օրակարգային հարցերի թվում էին՝ Տաթևի վանական համալիրի սյուն-գավազանի հիմքերի ուսումնասիրության արդյունքները, համալիրի զանգակատան նախագծի քննարկումը, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների ամրակայմանը վերաբերող, ինչպես նաև՝ համալիրի տնտեսական և օժանդակ կառույցները հավուր պատշաճի օգտագործելի դարձնելու հարցերը:

Քննարկմանը ներկա մասնագետներին Տաթևի վանական համալիրին վերաբերող ցանկացած մանրուք հետաքրքրում էր. ընդհանուր մտայնությունը հետևյալն էր՝ բոլոր հարցերը, լինեն դրանք բարեկարգմանը, հիմքերի ամրակայմանը, դրենաժի իրականացմանը, թե՝ կազմակերպական և համալիրը զբոսաշրջային առումով գրավիչ և ներկայանալի դարձնելուն ուղղված, պիտի իրականացվեն ամենայն բծախնդրությամբ և բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի առնելով:

Այս խորագրի վերջին նյութերը