Աշխարհ

16.11.2016 13:55


«Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում». գրություն Ստամբուլի հայկական դպրոցի պատին

«Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում». գրություն Ստամբուլի հայկական դպրոցի պատին

Ստամբուլում կրկին ռասիստական գրություն է հայտնվել հայկական դպրոցներից մեկի պատին: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Ակօսին» հղումով։

Այս անգամ թիրախ է դարձել Ստամբուլի Բոմոնթի թաղամասում գտնվող Մխիթարյան վարժարանը:

Ռասիստական գրության մասին տեղեկացրել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը: Նա սոցկայքերում տարածել է դպրոցի լուսանկարը, որում երևում է հետևյալ գրությունը. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում»:

Աղբյուրը հիշեցնում է՝
օգոստոսին Սկյուտարի Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանի պատին, իսկ սեպտեմբերին՝ Սկյուտարի Գալֆայան դպրոցի ճակատամասին ռասիստական գրություններ էին հայտնվել: Անցել են ամիսներ, բայց դեռ հայտնի չէ, թե ով կամ ովքեր են դա արել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը