Լրահոս

16.11.2016 14:04


14 տարի անվասայլակին գամված արագածոտնցուն 3500 Եվրո է պակասում վիրահատվելու և քայլելու համար (տեսանյութ)

14 տարի անվասայլակին գամված արագածոտնցուն 3500 Եվրո է պակասում վիրահատվելու և քայլելու  համար (տեսանյութ)

1977 թվականին ծնված Արագածոտնի մարզի Արագած գյուղից Վլադիսլավ Մակոյանը դժբախտ պատահարի հետևանքով արդեն 14 տարի է՝ զրկված է քայլելու հնարավորությունից և հայտնվել է հաշմանդամի սայլակին:

Հայրենի բժիշկներն արել են ամեն հնարավորը, սակայն Վլադիսլավն այդպես էլ չկարողացավ քայլել, նույնիսկ չի կարողանում հոգալ իր կարիքները: Նրա բժշկական թղթերն ուղարկվել են Գերմանիայի Դաշնություն, որտեղից էլ ստացել է վիրահատական միջամտության հրավերք: Անհրաժեշտ գումարի մեծ մասն արդեն հավաքվել է, պակասում է 3500 Եվրո:

Ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին, որ նրանց կերակրող ուժն առողջանա, կարող են իրենց դրամական աջակցությունն ունենալ Արարատբանկում կնոջ՝ Ինգա Մակոյանի անունով բացված հաշվեհամարներին՝

USD 1510031001540101

EUR 1510031001540149

RUR 1510031001540158

SWIFT:ARMCAM22

Զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ +37477 287 801, +37455 877 612:

Այս խորագրի վերջին նյութերը