Լրահոս

16.11.2016 22:39


Հետախուզվում էր գողության և խուլիգանության մեղադրանքով

Հետախուզվում էր գողության և խուլիգանության մեղադրանքով

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 15-ին՝ ժամը 20.00-ին, կամավոր Շիրակի մարզի քննչական վարչություն է ներկայացել 1985 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 2-րդ կետի և 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը