Լրահոս

16.11.2016 22:15


Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 04.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի բաց կոտրվածք, ծնոտի կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 56-ամյա քաղաքացուհի:

Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ քաղաքացուհու որդին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 4.00-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցի թիվ 95/7 հասցեի դիմաց, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մորը և դիմել փախուստի:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը