Լրահոս

16.11.2016 16:15


Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

Ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Արարատի պահպանության բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արայիկ Պ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 2.436 փամփուշտ և տանկից կրակելու համար նախատեսված 2 արկ:

***
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1972 թ. ծնված Աշոտ Խ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 55 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:

***
Ոստիկանության Արթիկի բաժնի և ՊՊԳՎ Արթիկի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1989 թ. ծնված Սերյոժա Խ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ, 12.7 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի 63 և 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:

***
Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1967 թ. ծնված Կոմիտաս Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 1 պահեստատուփ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 492, 7.62 մմ տրամաչափի 373 և «ԿՊՎԴ» տիպի 14.5 մմ տրամաչափի 47 փամփուշտ` ժապավենով ու արկղով:

***
1980 թ. ծնված Գարիկ Ա.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է ձեռքի գնդացրի 14.5 մմ տրամաչափի՝ 7, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 2, 7.62 մմ տրամաչափի 10 և կարաբինի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ, ինքնաձիգի 1 դատարկ պահունակ:

Այս խորագրի վերջին նյութերը