Լրահոս

16.11.2016 15:20


Առեղծվածային դեպք Արթիկ քաղաքում. 79-ամյա տատիկը մահացել է ատամնաբույժի կողմից ատամը քաշելուց հետո

Առեղծվածային դեպք Արթիկ քաղաքում. 79-ամյա տատիկը մահացել է ատամնաբույժի կողմից ատամը քաշելուց հետո

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին և հայտնել, որ հերթապահ շտապ բուժօգնության խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի Անկախության 27/1 շենք, որտեղ գործող ատամնաբուժարանում հայտնաբերել է կնոջ դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 79-ամյա Ասյա Ասլանյանն էր։ Մահացածը ատամը հանելու նպատակով այցելել է ատամնաբուժարան, որը պատկանում է անհատ ձեռներեց Արմեն Հակոբյանին։ Վերջինս տատիկի ատամը քաշել է, և տատիկը մահացել է։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը