Լրահոս

17.11.2016 09:09


Հրդեհներ Շիրակամուտ գյուղում և Հրազդան քաղաքում

Հրդեհներ Շիրակամուտ գյուղում և Հրազդան քաղաքում

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20.31-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում այրվում է անասնագոմ և կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անասնագոմի մոտակայքում այրվում է մոտ 300 հակ կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.54-ին, մարվել՝ 22.30-ին: Այրվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր:

***

Նոյեմբերի 16-ին` ժամը 21.41-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին «Սելխոզտեխնիկայի» պահեստում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.23-ին:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը