Լրահոս

02.11.2010 16:21


ԱՄՆ-ում դատելու են 6-ամյա աղջկա

ԱՄՆ-ում դատելու են 6-ամյա աղջկա, ով հեծանիվով հարվածել էր 87 տարեկան հետիոտնի։ Միջադեպը տեղի էր ունեցել 2009թ. ապրիլին։ Այդ ժամանակ Ջուլյեթ Բրեյթմանը 4 տարեկան էր։ Երեխան հեծանիվը վարելիս ուժեղ հարվածել էր 87 տարեկան Կլեր Մենագին։ Վերջինս կոտրել էր ազդրը, և հարկավոր էր վիրահատական միջամտություն։ Երեք ամիս անց Մենագը մահացել է։ Երեխայի փաստաբանները պահանջում եմ չեղյալ հայտարարել դատը՝ հաշվի առնելով մեղադրյալի տարիքը։ Այնուհանդերձ, դատավորը հայտարարել է, որ Ջուլյեթը բավական մեծ է, որպեսզի հասկանա իր արարքի հետևանքները։

Ըստ Reuters-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը