Լրահոս

02.11.2010 16:29


Ադրբեջանական ֆիլմերի փառատոնն այսօր չի կայանալու

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ (նախագահ՝ Գեորգի Վանյան) և Հայաստանում ամերիկյան դեսպանատան աջակցությամբ նոյեմբերի 2-4-ը Հայաստանում  կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն։ Ավելի ուշ, սակայն, հավանաբար նույն սոցիալական ցանցերում առաջացած դժգոհությունների հետևանքով, կազմակերպիչների կայքում տեղեկություն էր տեղադրվել, թե փառատոնի անցկացումը հետաձգվում է։ Ժամկետը չէր նշվում։

«7օր»-ը փորձել էր ճշտել՝ կանցկացվի՞ փառատոնն այսօր, թե՞ ընդհանրապես չի անցկացվի։

«Facebook» սոցիալական ցանցում ստեղծված «Ո՛չ ադրբեջանական փառատոնին» խմբի նախաձեռնող անդամ Վան Սեդրակյանը «7օր»-ին փոխանցել է, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնն այսօր չի կայանալու, իսկ լրացուցիչ տեղեկությունների դեպքում իրենք անպայման կտեղեկացնեն:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը