Լրահոս

17.11.2016 16:07


Երևանում 54-ամյա մալուխագործը էլեկտրաենթակայանում հոսանքահարվել և տեղում մահացել է

Երևանում 54-ամյա մալուխագործը էլեկտրաենթակայանում հոսանքահարվել և տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի 64 շենքի հարևանությամբ գտնվող եռաֆազ էլեկտրաենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Փրկարարներն ու բժիշկները նշված ենթակայանում հայտնաբերել են 54-ամյա Վոլոդյա Գապոյանի դին՝ հոսանքահարված վիճակում, ով բնակվում է Էրեբունի վարչական շրջանում։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը մալուխագործ էր։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը