Լրահոս

17.11.2016 21:49


Հետախուզվողը հայտնաբերվեց սրտաբանականի հիվանդասենյակներից մեկում

Հետախուզվողը հայտնաբերվեց սրտաբանականի հիվանդասենյակներից մեկում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 16-ին՝ ժամը 11.30-ին, Երևանի Պ. Սևակի փողոցում գտնվող Սրտաբանության կենտրոնի հիվանդասենյակներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն, որը նոյեմբերի 14-ից Մարաշի բաժանմունքի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը