Լրահոս

02.11.2010 16:57


Դավիթաշենում և Աջափնյակում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Ապարան-Երևան» ջրատարի վրա շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 4-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 5-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Դավիթաշեն վարչական շրջանի ամբողջությամբ և Աջափնյակ վարչական շրջանի 7, 8, 9, 10, 11, 15, 16, Գ-1, Գ-3 թաղամասերի, Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի փողոցների ու նրբանցքների, Մազմանյան, Սպորտի, Հալաբյան, Լենինականի, Մարտիրոսյան, Գր.Զոհրաբի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Սարգսյան, Շիրազի, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Լենինգրադյան փողոցի 31, 31/1, 31/2, 31/3, 31/4, 52 շենքերի ու հարակից տարածքների, Պռոշյան, Քասախ գյուղերի ջրամատակարարումը:

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհան·ստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը