Լրահոս

17.11.2016 18:08


Հրդեհ է բռնկվել Հրազդանի նախկին «Սելխոզտեխնիկա»-ի պահեստում

Հրդեհ է բռնկվել Հրազդանի նախկին «Սելխոզտեխնիկա»-ի պահեստում

Նոյեմբերի 16-ին, ժամը 21.41-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին «Սելխոզտեխնիկա»-ի պահեստում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ տեխնիկա հրդեհաշիջման աշխատանքներն արագացնելու համար:

Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 17-ին, ժամը 00.23-ին, մարվել՝ 16.20-ին:

Շինության (մոտ 400 քմ) ներսում այրվել է մոտ 6000 հակ պահեստավորված անասնակեր և ջերմահարվել տանիքը (520 քմ)՝ ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը