Լրահոս

17.11.2016 21:48


Սոթք-Քարվաճառի ոլորանին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողացել շարունակել ընթացքը

Սոթք-Քարվաճառի ոլորանին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողացել շարունակել ընթացքը

Նոյեմբերի 17-ին, ժամը 15.37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 3-րդ ոլորանին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 RR 102 պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ս.) ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 12.14-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Քարի լիճ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հ-20 ավտոճանապարհի Աշտարակ-Քարի լիճ հատվածի 40-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E124» մակնիշի 34 OD 174 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Վ. Պ. և 4 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը