Լրահոս

24.12.2009 16:19


Ալվարդ Պետրոսյան. «...ո՞ւր են հուզաթաթախ, հերարձակ հայրենասերները»

Ալվարդ Պետրոսյան. «...ո՞ւր են հուզաթաթախ, հերարձակ հայրենասերները»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու մտավորականությունը բուռն չարձագանքեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին, ասել է թե մտավորականը մտածելու ընդունակ մարդն է, և այդ մարդիկ մտածել են այդ մասին։

-Օրինակ՝ անհատականություններից Սոս Սարգսյանը հայտնեց...ուրիշ մեկը չի տպավորվել, եթե հայտնել է կարծիք։ Ես ուղղակի հավես չունեմ, որ գնամ Գրողների միություն ու ասեմ, թե ո՞ւր են ձեր այդ  հուզաթաթախ, հերարձակ հայրենասերները։ Կարիերա անելու ձև էր։ Դուք, ախր, կարող էիք ավելի հուզաթաթախ և ավելի աղմկոտ այդ թեմայով խոսել,-հեգնանքով ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը