Լրահոս

18.11.2016 08:36


Սևան-Գավառ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը․ վերջինը մոտ 10 մետր գլորվել է դաշտը

Սևան-Գավառ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը․ վերջինը մոտ 10 մետր գլորվել է դաշտը

Նոյեմբերի 18-ին, ժամը 00.08-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Սևան հատվածի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes S550» մակնիշի 50 DV 555 (վարորդ՝ 1972 թ. ծնված Կ. Հ.) և «ГАЗель» մակնիշի բեռնատար 35 SQ 576 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Բ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մետր) և հայտնվել հարակից դաշտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները, «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1994 թ. ծնված Ա. Գ.-ը և 1975 թ. ծնված Հ. Չ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Գավառի ԲԿ, որտեղ վարորդները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ ուղևորների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և «Mercedes S550» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել քարշակ մեքենային:

«ГАЗель» մակնիշի ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը