Լրահոս

18.11.2016 10:19


Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Վայքում, Սիսիանում, Գորիսում և Վարդենիսում տեղում է ձյուն:

Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ Է, տեսանելիությունը՝ 30-40 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը