Լրահոս

02.11.2010 16:57


ՀՀԿ պատգամավոր. «Դրանից հետո ճանապարհային քարտեզի էլ կհամաձայնենք, արահետային քարտեզի էլ»

Աստանայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ԼՂ հարցի շուրջ ճանապարհային քարտեզի հավանականության մասին խոսելիս ՀՀԿ խմբակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է.

-Ճանապարհային քարտեզը հատուկ բառ է։ Մենք մեր դիրքերը չենք փոխելու։ Որևէ ճանապարհային քարտեզ առանց Ղարաբաղի կարգավիճակի չի կարող լինել։ Այ, եթե համոզում լինի և բացեիբաց ասվի, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի կարող լինել, դրանից հետո ճանապարհային քարտեզի էլ կհամաձայնենք, արահետային քարտեզի էլ։ Այնպես որ, մեր կարևորագույն դիրքորոշումն աշխարհով մեկ արդեն ասել ենք՝ նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը