Լրահոս

18.11.2016 17:02


Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 8 ՃՏՊ

Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 8 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք:
Բացահայտվել է գողության 4, խարդախության 2, յուրացման և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը