Գանձվել է 685 մլն դրամ պետական տուրք և 29 մլն դրամ տուգանք
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 16 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 21 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչել:
Ընթացիկ տարվա տաս ամիսների տվյալներով' շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք' համապատասխանաբար 12 մլն 400 հազ., 15 մլն 900 հազ. և 700 հազ. դրամի չափով: Նույն ժամանակահատվածում 20 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 22 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
01.01.2010-01.11.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 685 մլն դրամի չափով պետական տուրք, որից 360 մլն դրամը' շահումով խաղերի, 225 մլն դրամը' խաղատների, 100 մլն դրամը վիճակախաղերի գծով:
2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 11 խաղատան և 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին