Լրահոս

18.11.2016 13:53


Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել դատարան

Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել դատարան

Ավետիսյան ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան եւ խնդրել վարույթ չընդունել իր պաշտպանի բողոքը: Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։

Հիշեցնենք, որ նրա պաշտպանը վերաքննիչ բողոքով վիճարկում էր Պերմյակովի՝ սահմանը հատելու հարցը: Պերմյակովն իր գրության մեջ նաեւ նշել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն օրինական վճիռ է կայացրել: Նա գրել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, եւ որ հանցագործությունը կատարել է միայնակ:

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը