Լրահոս

19.11.2016 07:51


Առեղծվածային դեպք Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 3-րդ դասարանում սովորող երեխայի դի

Առեղծվածային դեպք Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 3-րդ դասարանում սովորող երեխայի դի

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 54 խումբը Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Գայի պողոտայի 1-ին շենքի 81 բնակարանից՝ ագոնալ վիճակ, կլինիկական մահ ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի: Այս մասին հայտնում է «shamshyan.com»-ը։

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված մահացած երեխան նույն հասցեի բնակիչ, 8-ամյա Նարեկ Մայրապետյանն էր: Երեխան սովորում էր թիվ 106 դպրոցի 3-րդ դասարանում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Մանրամասները՝ «shamshyan.com»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը