Լրահոս

19.11.2016 08:09


Հրազդանի դրամատիկական թատրոնի մոտ մեքենան բախվել է ծառին․ կա տուժած

Հրազդանի դրամատիկական թատրոնի մոտ մեքենան բախվել է ծառին․ կա տուժած

Նոյեմբերի 18-ին, ժամը 01.39-ին ԱԻՆ-ում ահազանգ է, որ Հրազդանի դրամատիկական թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Opel Vectra մակնիշի 34 MD 200 պ/հ (վարորդ Գ. Գ., ծնված 1987 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Գ.-ը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը