Լրահոս

19.11.2016 09:00


Գյումրիում բախվել են 06-ն ու Գյումրու քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան. կա վիրավոր

Գյումրիում բախվել են 06-ն ու Գյումրու քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան. կա վիրավոր

Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 68-ամյա Արծրունի Մադաթյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ZV 683 համարանիշի և 65-ամյա Սիմոն Ինվիաևի վարած ЗИЛ մակնիշի 563 ՏՕ 45 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 06-ի վարորդ Ա. Մադաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենան հաշվառված է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի հաշվեկշռում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը