Ալվարդ Պետրոսյանը երազում է, որ մեր երկրում այլևս սև և սպիտակ բաժանումներ չլինեն
-Ես երազում եմ այն օրը, երբ սև և սպիտակ այսպիսի բաժանումներ այս երկրում էլ չեն լինի։ Ես անվերջ չեմ ընդունում ՀՀՇ-ի գաղափարախոսությունը և չեմ ընդունում Լևոն Տեր-Պետրոսյանին՝ որպես պատմության կարկառուն ներկայացուցչի, բայց ես (գուցե դա շատ կանացի բան է) հիշում եմ նրա շուրջ գտնվող ահագին տաղանդավոր, դեռևս երիտասարդ մարդկանց, որոնց ապագան ի՞նչ պիտի լինի,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը։
Նա նշել է, որ ցավում է այդ մարդկանց համար և ափսոսում նրանց։
-Ես մտածում եմ, որ նրանց գիտելիքները, փորձառությունը, սխալների փորձառությունը ևս պետք են այս երկրին։ Շատ փոքր ազգ ենք, և ես ցանկանում եմ, որ նորմալ ապրենք։ Կարողանանք իրար հետ վիճել, բայց թշնամի չլինենք, չզազրախոսենք,-ասել է Ալվարդ Պետրոսյանը։

7or.am