Լրահոս

19.11.2016 14:59


Երևանում մահացած 8-ամյա Նարեկը մի քանի օր բարձր ջերմություն է ունեցել

Երևանում մահացած 8-ամյա Նարեկը մի քանի օր բարձր ջերմություն է ունեցել

Երեւանում նոյեմբերի 18-ին մահացած 8 տարեկան երեխան մի քանի օր բարձր ջերմություն է ունեցել եւ տան պայմաններում բուժում ստացել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին մահացած երեխայի հարեւանները:

Նրանց խոսքով՝ 8-ամյա Նարեկ Մ.-ին մայրը տարել է Նոր Նորքի Թիվ 22 պոլիկլինիկա, որտեղի մանկաբույժը երեխայի մորը խորհուրդ է տվել երեխային տանել տուն եւ շատ հեղուկ տալ: Սակայն, երեխայի վիճակը գնալով բարդացել է՝ նշանակված բուժումը ոչ մի օգուտ չի տվել երեխային այդ վիճակից դուրս բերելու համար: Հարեւանները պատմեցին, որ երեխան մահացել է լուսադեմին՝ տանը, մայրը «Շտապօգնություն» է կանչել, սակայն, երեխան արդեն մահացած է եղել:

Հարեւանները պատմեցին, որ մահացած Նարեկի ընտանիքն արդեն 5 տարի իրենց շենքում վարձով է բնակվում, իսկ հայրը, ծանր սոցիալական պայմանների պատճառով, տարվա մեծ մասը ստիպված է լինում Ռուսաստանի Դաշնությունում լինել՝ արտագնա աշխատանքի, կնոջն ու իր երկու անչափահաս երեխաներին հասցնում է տեսնել միայն ձմռան երկու ամիսներին: Հարեւանների խոսքով՝ Նարեկն աշխույժ, ակտիվ ու առողջ երեխա էր, հարեւանները տեսնում էին, թե իր կրտսեր եղբոր հետ հաճախ ինչպես է խաղում շենքի բակում:

Մանրամասները՝ NEWS.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը