Լրահոս

19.11.2016 22:15


Կարճաղբյուր գյուղի զորամասի մոտ «Mercedes»-ը բախվել է ծառին

Կարճաղբյուր գյուղի զորամասի մոտ «Mercedes»-ը բախվել է ծառին

Նոյեմբերի 19-ին, ժամը 16.54-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի զորամասի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 17-րդ կմ-ում «Mercedes E 320» մակնիշի 10 OS 252 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. ծնված Վ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմենքենան:

Այս խորագրի վերջին նյութերը