Լրահոս

20.11.2016 10:47


Քարաթափման հետևանքով Գորիս-Որոտան ավտոճանապարհը միակողմանի փակ է

Քարաթափման հետևանքով Գորիս-Որոտան ավտոճանապարհը միակողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 249-250-րդ կմ-ում` Գորիս-Որոտան հատվածում, նոյեմբերի 20-ին՝ ժամը 6:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:

Խոշոր ժայռաբեկորները՝ մոտ 100 խմ ծավալով, երկկողմանի փակել էին ճանապարհը:

Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների արդյունքում ճանապարհի երթևեկությունը միակողմանի վերականգնվել է:

Այժմ աշխատանքներ են տարվում երկկողմանի երթևեկության ապահովման ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը