Լրահոս

03.11.2010 09:39


Մ. Հակոբյանը Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցչի հետ խոսել է ռազմագերիներին Ադրբեջանին վերադարձնելու մասին

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից, երեկ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Արցախի ներկայացուցչության տնօրեն Սոֆի Պագսլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիների, պատանդների, ինչպես նաև շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծված դիվերսիոն գործողության արդյունքում սպանված ադրբեջանական երկու ասկյարների դիակների վերադարձման հետ կապված հարցեր:

 Կողմերը միաժամանակ շոշափել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի այլ շրջանակ, ինչպես նաև կարևորել են հետագա փոխհամագործակցության խորացման անհրաժեշտությունը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը