Լրահոս

20.11.2016 19:00


Մեկնարկել է «Մանկական եվրատեսիլ»-ը (ուղիղ միացում)

Մեկնարկել է «Մանկական եվրատեսիլ»-ը (ուղիղ միացում)

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի անց է կացվում Մալթայի մայրաքաղաք Վալետտայում:

Հայաստանի պատվիրակներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը եվրատեսիլյան բեմում ներկայացան «Տարբեր» երգով և ելույթ ունեցան 2-րդ համարի ներքո: Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը:

Մրցութային համարի բեմադրության մեջ ընդգրկված էին նաև 4 պարուհիներ, հեղինակն Արտյոմ Գևորգյանն է: Բեմադրության ընթացքում կիրառվեց նաև հատուկ աճպարարական հնարք, որի հեղինակները հայտնի աճպարարներ Սոս և Վիկտորյա Պետրոսյաններն են, ովքեր Հանրայինի հրավերով ևս Մալթայում երեխաների կողքին էին և օգնեցին իրականություն դարձնել մտահղացումը:

Մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ:

Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:

Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը